ԱԺ դռնփակ նիստից հետո բոլորը սա՞ղ են…

ԱԺ դռնփակ նիստից հետո բոլորը սա՞ղ են…


Պարզից էլ պարզ է, թե ինչու ԱԺ դռնփակ նիստ հրավիրվեց: Որ հանրության մեջ խուճապային իրավիճակ չստեղծվի: Այսինքն մեր պատգամավորները ըմբռնում են, որ խուճապային իրավիճակը ստեղծվում է՝ հենց իրենց տեսնելուց, խոսելուց հետո: Պատկերացրեք մի պատասխանատու խոսում է, որ շատ շուտով դրամը կարժևորվի: Արդեն պատկերացնում եմ, թե այդ պահին ինչպես մի քանիսը «կթռնեն նրա դեմքին» ու արժևորում ցույց կտան: Հենց նման ճանկռտվածքներից, քերծվածքներից, տուրուդմբոցներից, զիլ հայհոյելուց խուսափելու նպատակով է ԱԺ դռնփակ նիստ հրավիրվել: Հրավիրել, հրավիրել են, Աստված իրենց հետ, բայց նիստը վերջանալուց հետո խաբար կա՞: ԱԺ դռնփակ նիստից հետո բոլորը սա՞ղ են… Թե չէ դրամի պատիվը բարձրացնելու փորձերը ժամանակին պիտի անեին… Դրամին «գետ նետելուց առաջ լողալ պիտի սովորեցնեին»: Այնպես որ վախենում եմ վարչապետիս լողացող քաղաքականությունից հետո դրամը խեղդվի:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ