Ապե, էս ի՞նչ խաբար է, դրամը ո՞նց դզվեց…

Ապե, էս ի՞նչ խաբար է, դրամը ո՞նց դզվեց…

Դրամը արժեզրկվեց, հազար պատճառ էր մեջ բերվում՝ էլ միջազգային շուկա, էլ ռուսական սինդրոմ, էլ մաքսային բոբո, էլ տեղական ապաշնորհություն, էլ սպեկուլյանտներ, էլ պղտոր ջրում ձուկ որսացողներ, էլ խուճապ… Մնացածն էլ դուք ավելացրեք: Մի գիշերում, երբ դրամը «դզվեց», ոչ մեկը բերան չի բացում ու հարցնում՝ ապե, էս ի՞նչ խաբար է, դրամը ո՞նց դզվեց… Էն մեծ-մեծ պատճառներն ու՞ր կորան, էն մեծ- մեծ տնտեսագիտական վերլուծություններն ի՞նչ եղան: Հրանտ Բագրատյանն էլ ծնկներին էր խփում՝ ամա՜ն, որ ասում էի, չէին լսում… Հիմա էդ ո՞նց եղավ, երբ ոտքերը մեկնած հիվանդը առավոտը տեղից վեր է կենում ու ասում՝ «կոֆե վը պասծելե»: Փաստ է, չէ՞… Դե հիմա խնդրում եմ մի քիչ էլ այդ ուղղությամբ տնտեսակրակեք…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ