Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ:



«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:



Մեքքայի խոշորագույն մզկիթի` Ալ­Հարամի վրա շինարարական կռունկի ընկելու պատճառով զոհվել է 107 մարդ: