Բոլորս միասին այդ մեծ վշտի տերն ենք

Բոլորս միասին այդ մեծ վշտի տերն ենք

Երեկ ոստիկանների «Լամբադա» պարի վրա համարյա բոլորը ծիծաղում էին: Անզուսպ ծիծաղում էին նաև Բաղրամյանում ցույց անողները:



Պատկերացնում եմ, թե դրա վրա ինչպես կկրկչային տեսանյութը դիտող իշխանավորները, եթե անգամ մենք էինք կրկչում…



Երեկ, իրոք, ոստիկանապետը բառացի շատերի աչքերը բացեց՝ միասնական պարով ու ծիծաղով:



Նման էինք այն թշվառ մորը, ով, հեռու տնից- տեղից, երեխայի մարմինը դրել էր սեղանին՝ ծիծաղում էր ու չէր զգում մեծ ողբերգությունը: Չէր զգում, որովհետև ամենամեծ վշտի պահին ուղեղն օգնում է մարդուն ու անջատվում:



Ազգային ոգին, արժանապատվությունը, իրավունքը, պատասխանատվությունը և բոլոր արժեքները դրել էինք սեղանին ու թաղում կազմակերպել: Ու քանի որ ոչինչ չունեինք այլևս, քրքջում էինք…



Մասնակիցներին, ոստիկաններին չմեղադրեք, բոլորս միասին այդ մեծ վշտի տերն ենք:



Հասմիկ Բաբաջանյան