Ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը

Ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը

Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց որպես խափանման միջոց երկու ամսվա կալանք կիրառել Տուլայի նահանգի Իլյինկա գյուղի մոտ նոյեմբերի 3-ին վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանին անվճար փաստաբան է տամադրվել։ Նրա պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Անդրեյ Բակշևը։ Այս մասին հայտնեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը։ Նա նաև հայտնեց, որ դատական նիստը նշանակված ժամից ուշ է սկսվել, քանի որ գործը քննչական մարմինից ուշացումով է ուղարկվել դատարան։ Գառնիկ Հարությունյանը արդեն ցուցմունքներ է տվել։ Այս պահին շրջանառվող վարկածը վարորդի անփութությունն է։ Հարությունյանի հեռախոսը ընկել է, նա կռացել է, որ վերցնի և շեղվել է ճանապարհից։ Վթարի պատճառ է դարձել նաև արագության գերազանցումը, ինչը ֆիքսել է արագաչափը։ 



Սյուզան Սիմոնյան