Խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը. Մոսկվայում Երևան ուղևորվող երկու ավտոբուս են կանգնեցրել անսարքությունների պատճառով

Խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը. Մոսկվայում Երևան ուղևորվող երկու ավտոբուս են կանգնեցրել անսարքությունների պատճառով

Մոսկվայի պետավտոտեսչության աշխատակիցները Երևան ուղևորվող 2 ավտոբուս են կանգնեցրել` արգելակման համակարգի և ղեկի հետ կապված լուրջ անսարքությունների պատճառով:

РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը:



ՆԳՆ վարչության աշխատակիցները պարզել են, որ վարորդները ուղևորափոխադրումներ են իրականացնում առանց համապատասխան արտոնագրի` կոպտորեն խախտելով անվտանգության պահանջները:



Ներկա պահին ավտոբուսները գտնվում են հատուկ կայանատեղիում, իսկ վարորդներին տեղափոխել են ՆԳՆ վարչություն հետագա պարզաբանումների համար:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայում վթարվել էր Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթացող ավտոբուսը, որում գտնվել են Հայաստանի 60 քաղաքացի: Նրանցից 8-ը զոհվել են, 48-ը` վնասվածքներ ստացել, որոնցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: