Հայաստանում՝ «այո»-«ոչ», Ղարաբաղում՝ «եթե»- «ապա»

Հայաստանում՝ «այո»-«ոչ», Ղարաբաղում՝ «եթե»- «ապա»

Մեր տեղեկություններով, Ղարաբաղում ուշիուշով հետեւում են Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, քանզի առաջիկայում, հայաստանյան «ապրոբացիայից» հետո, ըստ մեր աղբյուրների, նման գործընթաց կսկսվի նաեւ Ղարաբաղում: Հետաքրքրությունն այդ առնչությամբ առավել մեծ է ղարաբաղյան իսթեբլիշմենթի կողմից: Պատճառն այն է, որ այդ փոփոխություններով կկանխվի Արկադի Ղուկասյանի «մուտքը» Ղարաբաղ, ինչն անցանկալի էր այս պահին գործող ԼՂ իշխանության համար, չնայած հայաստանյան իշխանությունների կողմից մինչ այս եղած որոշակի ճնշումներին: Ընդ որում, եթե այնպես ստացվի, որ Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններ չլինեն, ըստ մեր աղբյուրների, վիճակը թեժ կլինի: Բանն այն է, որ Ղարաբաղում ավանդաբար ուժեղ համարվող ՀՅԴ-ն եւ նրա ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւս տեւական ժամանակ է, ինչ նախագահի ամբիցիաներ ունեն: Օրերս նա մի նեղ շրջանակում ասել է` եթե սահմանադրական փոփոխությունները չլինեն, Արայիկ Հարությունյանը` ԼՂ վարչապետը դնի իր թեկնածությունը, խնդիր չէ, տղա է, թող դառնա նախագահ, իսկ եթե Արկադին դրեց, ես էլ եմ դնելու ու պայքարելու եմ մինչեւ վերջ` մինչ վերջին շունչս: