Մայրերն ինձ կհասկանան, խնդրանքս մեծ չէ, օգնեք որդուս ոտքի կանգնեցնեմ

Մայրերն ինձ կհասկանան, խնդրանքս մեծ չէ, օգնեք որդուս ոտքի կանգնեցնեմ

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 30-ամյա Արամ Յարոյանը բարի մարդկանց օգնության կարիք ունի: Մեկ տարի առաջ աշխատանքի գնալիս մեքենան բախվել է սյանը, որի հետեւանքով ստացել է ողնաշար-ողնուղեղային վնասվածք, ողերի կոտրվածք, աջ թոքի սալջարդ: Երկու վիրահատություններից հետո Արամին երկարատեւ վերականգնողական բուժում է հարկավոր: Սոցիալապես անապահով ընտանիքը հնարավորությոն չունի բուժումը շարունակելու. «Երեք ամիս Երեւանում վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել, ամեն ամիս 350 հազար դրամ էինք վճարում, ֆիզիոթերապիայի բուժումից հետո առաջընթաց կա, հիմա կարողանում է մի ձեռքը վեր բարձրացնել: Ֆինանս չունենալու պատճառով հնարավոր չէր էլ Երեւանում բուժումը շարունակել: Հիմա, երբ գումար է լինում, Երեւանից իր բուժող բժիշկը գալիս է տուն մեկ օրվա համար վարժություններ է կատարում: Եթե բուժումը չշարունակի, վիճակը կվատանա: Խնդրանքով դիմում եմ բոլոր բարեգութ մարդկանց, օգնեք, մայրերն ինձ ավելի լավ կհասկանան, խնդրանքս մեծ չէ, օգնեք, որդուս ոտքի կանգնեցնեմ», -խնդրանքով դիմում է Արամի հաշմանդամ մայրը՝ տիկին Մարետան:



Արամը մեկ տարի է, ինչ գամված է անվասայլակին,1-ին կարգի հաշմանդամ է: Տան միակ աշխատողն էր, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ: Ընտանիքը ապրում է Արամի ու հաշմանդամ մոր թոշակով: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Արամ Յարոյանին Հայէկոնոմ եւ ՎՏԲ բանկերի Հրազդանի մասնաճյուղերում բացվել են հաշվեհամարներ: Հայէկոնոմ բանկ՝ հ/հ 163005577073, ՎՏԲ բանկ՝ հ/հ 16025084455400:



Նելլի Կարապետյան