«Ժողովուրդ». ՀԺԿ-ն ճիշտ է համարում ՀԱԿ-ի հետ միավորման ճանապարհը

«Ժողովուրդ». ՀԺԿ-ն ճիշտ է համարում ՀԱԿ-ի հետ միավորման ճանապարհը

«Ժողովուրդը» գրում է. «Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե արդյոք իրենց կուսակցությունն արդեն որոշել է, թե գալիք ԱԺ ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու՝ դաշինքո՞վ, միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության ընտրացուցակով, եւ որ քաղաքական ուժի հետ է հնարավոր նման միավորումը: «Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք»,- պատասխանեց ՀԺԿ նախագահը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: