Կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը

Կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը

Եթե լինի որոշում մեկնելու մասին, ապա բնականաբար հանրային հայտարարություն կլինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսին կայանալիք երդմնակալության արարողությանը:

«Այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել, կարծում եմ՝ ճիշտ կլինի վարչապետի աշխատակազմը պատասխանի այդ հարցին»,- ասել է նա: