Թողարկվել են Չարլզ 3-րդ թագավորի թղթադրամներ

Թողարկվել են Չարլզ 3-րդ թագավորի թղթադրամներ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի դիմապատկերով թղթադրամներ են պատրաստվել, որոնք շրջանառության մեջ կմտնեն այս տարվա հունիսին։ Անգլիական բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին եւ գլխավոր գանձապահ Սարա Ջոնը Բուքինգհեմյան պալատում նոր թղթադրամների առաջին օրինակները փոխանցել են Չարլզ 3-րդին։ Այսուհետ նոր միապետի դեմքը ներկա է լինելու շրջանառվող բոլոր թղթադրամների վրա։ Համաձայն ավանդության, գործող միապետը պարտադիր ստանում է նոր թղթադրամների առաջին օրինակները, որոնք ունեն 00001 հերթական համարը։

Չարլզ թագավորի դիմապատկերով թղթադրամները շրջանառվելու են Եղիսաբեթ 2-րդ թագուհու դիմապատկերով թղթադրամների հետ զուգահեռ։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ բրիտանական միապետի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա արդեն մի քանի ամիս գործնականում բազմամարդ միջոցառումների չի մասնակցում։ Սակայն, նախկինի նման, զբաղվում է պետական ընթացիկ գործերով եւ մասնավոր հանդիպումներ է անցկացնում։