«Չկա փողոց ,Չկա գույքահարկ».Գյումրիում ավտոմեքենաները ջարդուխուրդ են լինում

«Չկա փողոց ,Չկա գույքահարկ».Գյումրիում ավտոմեքենաները ջարդուխուրդ են լինում

Գյումրիում իրականացվող փողոցաշինության աշխատանքները բնակիչների  համբերության բաժակը լցրել  են:Քարուքանդ  ու ցեխոտ փողոցները անհարմար են ոտքով քայլելու, պատուհաս վարորդների համար:Ֆեյսբության  նախաձեռնություն է ստեղծվել՝ «Չկա փողոց ,Չկա գույքահարկ»:Քանդված  փողոցների պատճառով ավտոմեքենաները ջարդուխուրդ են լինում: Նախաձեռնության անդամներն առաջարկում են հրաժարվել ավտոմեքենաների  դիմաց գանձվող գույքահարկերից, քանի դեռ փողոցները նման վիճակում են: «Չկա փողոց, Չկա գույքահարկ» նախաձեռնությունը չունի  քաղաքական կողմնորոշում: «Մենք չենք պահանջում ոչ քաղաքապետի, ոչ մարզպետի հրաժարականը, ընդհակառակը ուրախանում ենք ամեն մի նոր կառուցվող փողոցի համար,ինչպես բոլոր Գյումրին սիրող քաղաքացիները։ Բայց նաև չենք կարող չբարձրաձայնել խնդիրը, քանի որ ամեն օր հազարավոր քաղաքացիներ ստանում են նյութական վնաս՝ ջարդ ու փշուր անելով իրենց գույքը (մեքենաները), որի համար նաև վճարում են գույքահարկ։ Եվ երկրորդ, նկարելով և տարածելով Գյումրու անմխիթար փողոցների նկարները (ու քանի որ Գյումրեցի ենք, մի քիչ էլ հումորով էնք), որոնք մեզ ուղարկում են բնակիչները, մենք փորձում ենք հրավիրել ՀՀ իշխանությունների և համայն Հայության ուշադրությունը Գյումրու քարուքանդ փողոցների կառուցմանը աջակցելու համար, քանի որ Գյումրին չունի նման ռեսուրս իսկ մենք չենք կարող սպասել 100 տարի, որովհետև Գյումրու այսօրվա բյուջեյով նույնիսկ 100 տարին բավարար չի լինելու կառուցել քաղաքի փողոցները»,-նշում են նախաձեռնության  հեղինակները։