Խոսքի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ․․․

Խոսքի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ․․․

Պաղեստինաիսրայելական հակամարտության արձագանքը փողոցային փուլից անցում է կատարում գրասենյակային փուլ: Փողոցային փուլ ասելով նկատի ունեմ արաբական և արևմտյան երկրների (գումարած Թուրքիա) փողոցային բողոքի ցույցերը: Ի դեպ, արաբների կողմից Անգլիայում համերաշխության 300 հազարանոց ցույցին համարյա նույնքան մասնակիցներով հրեաները պատասխանեցին Միացյալ Նահանգներում: Այդ երկրի հրեական լոբբին դրանով չբավարարվեց և որոշեց «կիսապատերազմ» հայտարարել գյուտարար և գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին: Այն արտահայտվեց Մասկին պատկանող «X» սոցցանցում բազմաթիվ ամերիկյան խոշոր ընկերությունների (Apple, Walt Disney, IBM, Lionsgate, Warner Bros., Sony Pictures, Paramount և այլն) գովազդների տեղադրման դադարեցմամբ: 

Պատճառն այն էր, որ Իլոն Մասկը «X»-ում հավանություն էր տվել օգտատերերից մեկի գրառմանը: Վերջինս մեկ այլ, ենթադրաբար հրեական ծագման, օգտագիրոջ գրառմանը  պատասխանել էր, որ հրեական համայնքները «աջակցում են «սպիտակների նկատմամբ դիալեկտիկական ատելությանը, թեև պահանջում են վերջ տալ դրան իրենց նկատմամբ»։ Գրառումն ավարտել էր «Դուք ցանկանում եք, որպեսզի ճշմարտությունն ասվի ձեր դեմքին, ահա այն» նախադասությամբ: Ինչին Մասկն արձագանքել էր այսպես. «Դու ճիշտ ես ասում»։ Սակայն օգտատիրոջ գրառումը ԱՄՆ-ում ընկալվեց որպես «հակահրեական»: Եվ դրան հետևեց գովազդատուների դեմարշն ընդդեմ Մասկի: Չբավարարվելով այլոց կողմից ֆինանսապես Մասկին հարվածելով՝ գործին միացավ պաշտոնական Վաշինգտոնը: Սպիտակ տան խոսնակ Էնդրյու Բեյթսը դատապարտեց Իլոն Մասկի գործողությունները և հորդորեց ներողամիտ չլինել «զզվելի ստի» տարածման նկատմամբ։ 

Այս դրվագը Մասկի առաջին և լուրջ պարտությունն էր արևմտյան աշխարհում խոսքի ազատությունը պաշտպանելու նախաձեռնությունում: Ժամանակին գնելով «Թվիթեր» (ներկա «X»-ը) սոցիալական ցանցը՝ Մասկը հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է հեռացվի աշխատանքից կամ ենթարկվի այլ պատժի սոցիալական ցանցում իր գործունեության համար։ Դա ճիշտ քայլ էր, քանի որ նման պրակտիկա առկա էր նախկինում. գործատուները դիտարկում էին իրենց աշխատակիցների ակտիվությունն այդ ցանցում և քննադատական գրառումների դեպքում պատժում նրանց: Մասկը նաև խոստացել էր ընկերության իրավաբանների օգնությամբ  պաշտպանել սոցցանցի՝ խնդիր ունեցած օգտատերերին: Որպես խոսքի տեր անձնավորություն (ի տարբերություն, ի դեպ, Հայաստանի գործող վարչապետի)՝ Մասկն իր իրավաբանների միջոցով պաշտպանել էր ամերիկյան համալսարաններից մեկի աշխատակցին, ով սոցցանցում գրել էր համալսարանի ճաշարանում սննդի որակի հետ կապված խնդիրների մասին: Դա բնականաբար, դուր չէր եկել համալսարանի ղեկավարությանը և կարգապահական տույժ տալուց հետո փորձել էին հեռացնել աշխատանքից:

«Հակահրեական» հարցում Մասկի երկրորդ պարտությունը կարող է դառնալ ստորև ներկայացվածը: Ամերիկյան մեկ այլ համալսարանի երկու դասախոսների անցյալ շաբաթ հեռացրել են աշխատանքից առանց օրենսդրական պատշաճ ընթացակարգերի։ Չնայած դա ներկայացվել է որպես ժամանակավորապես փոխարինում՝ մինչև նրանց հարցով հետաքննության ավարտը: Նրանցից առաջինի «մեղքն» այն է, որ ինքը դասի ընթացքում, ինչը հրապարակվել է «X»-ում, ՀԱՄԱՍ-ը համարել է հակասիոնիստական (դա սիոնիզմի գաղափարախոսությանը դեմ լինելն է), այլ ոչ թե հակասեմիտական (դա Իսրայել պետությանը կամ ընդհանրապես հրեաներին դեմ լինելն է) խմբավորում: Իսկ մյուսն այդ կազմակերպությունը համեմատել է աֆրոամերիկյան «Սև հովազներ» հեղափոխական շարժման հետ:

Այն, որ Միացյալ Նահանգներում իսկապես առկա է խոսքի ազատություն, վկայում է ոչ միայն վերը նշված դրվագը և կամ դրա վերաբերյալ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ լրացումը, այլ նաև Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշի ողջ լրագրողական գործունեությունը: Որի վերջին քայլերից մեկը ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյուններում ԱՄՆ ղեկավարությանը մեղադրելն էր: Ի դեպ, համապատասխան հոդվածի լույս տեսնելուց ամիսներ անց ԱՄՆ ղեկավարությանը մեղադրանքի սլաքն ուղղել էր ուկրաինական կողմի ուղղությամբ: Սակայն ինչպես երևում է «X»-ի գովազդային և երկու դասախոսների պատմություններից, խոսքի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկիզբ են առնում հրեական շահերը: Իսկ հրեաներին սխալ հանելը, ինչպես երևում է, համարվում է հրեական շահերի նկատմամբ ոտնձգություն: