Վաղաժամկետով այսօր ազատ արձակված ցմահ դատապարտյալը դեռեւս բանտում է

Վաղաժամկետով այսօր ազատ արձակված ցմահ դատապարտյալը դեռեւս բանտում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։

Վերջինիս փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,որ իր պաշտպանյալը դեռեւս «Արմավիր» ՔԿՀ-ում է․ «Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 անազատության մեջ գտնվելով դրսևորել է դրական վարքագիծ։ Այս պահին Գրիգորյանը դեռևս ՔԿՀ-ում է, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կլինի ազատության մեջ»։

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Իսկ արդեն 2020-ին դատարանի որոշմամբ նա ազատ արփակվեց։

Մենք տարիներ շարունակ բարձրացրել ենք Ստեփան Գրիգորյանի հարցը, հազարավոր հոդվածներ հրապարակել, նրա բաց նամակները տպագրել։ Շնորհավորում ենք Գրիգորյանին եւ նրա հարազատներին՝ սա բոլորիս համատեղ ձեռքբերումն է։