Նոր ընտրություններ արեք․ կընտրվեք, նոր ձեր ձևով արեք

Նոր ընտրություններ արեք․ կընտրվեք, նոր ձեր ձևով արեք

Չե՞ք կարծո՞ւմ, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն։ Ու եթե կընտրվեք, ձեր մտածած ձեւով կանենք, որովհետեւ նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները: Այս մասին տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հարցրել է Բերքաբերի բնակիչներից մեկը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Չեմ կարծում, որ դա այդպես պետք է լինի, որովհետեւ այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ է պատերազմ սկսվել, վաղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ ամեն շաբաթ պետք է իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք: Դա է ապրելու եւ զարգանալու պայմանը»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։