Ինչու են կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում լինում խստաշունչ սառնամանիքներ

Ինչու են կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում լինում խստաշունչ սառնամանիքներ

Հարավային Կորեայի Քվանջուի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականները բացատրել են, թե ինչու են կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում լինում չափազանց խստաշունչ սառնամանիքներ։ Ըստ այդմ, այդ ֆենոմենը կապված է «Տաք Արկտիկա, սառը Մայրցամաք» (WACC) անվանումն ունեցող համակարգի հետ, որտեղ ակտիկական ջերմաստիճանների աճը հանգեցնում է ծովային սառցի մակերեսի կրճատմանը։ Դա թույլ է տալիս չափազանց սառը օդային զանգվածներին խորանալ միջին լայնություններում։

Վերոնշյալ ինստիտիուտի գիտնականները կարողացել են կանխատեսել, թե WACC-ն ինչպիսին է լինելու մինչեւ 2100 թվականը՝ Հյուսիսային Ամերիկայում եւ Արեւելյան Ասիայում՝ հիմք ընդունելով կլիմայական տվյալները։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ներկայումս ընթանում են կտրուկ փոփոխություններ եւ 2030-ականներին արդեն կտրուկ սառնամանիքները կնահանջեն, եւ ձմեռները կլինեն ավելի տաք։ Մինչ այդ, խստաշունչ սառնամանիքները կպատահեն ավելի հաճախ։ Սակայն նաեւ հենց որ ձմեռները լինեն ավելի տաք, կլիմայական աղետների հավանականությունը կավելանա, եզրակացրել են Քվանջուի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետները։