Հայ ուսանողը դարձել է երիտասարդ դիրիժոր-խորմեյստերների մրցույթի դափնեկիր
Ռուսաստանի Տամբովի Ս․ Վ․ Ռախմանինովի անվան պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտի ուսանող Սյուզաննա Ավետիսյանը դարձել է Երիտասարդ դիրիժոր-խորմեյստերների Համառուսաստանյան 11-րդ մրցույթի դափնեկիր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Այս մասին հայտնում tamlife. Ru-ն։ Նշվում է, որ մրցույթին մասնակցել են 110 երիտասարդ խմբավար դիրիժորներ։
Կարծիքներ