Մայրուղու փլուզման պատճառով Չինաստանում զոհեր կան

Մայրուղու փլուզման պատճառով Չինաստանում զոհեր կան

Առնվազն 19 մարդ է զոհվել Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Մեյչժոու քաղաքում, 18 մեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հսկայական փոսը։ Որոշ մեքենաներ այրվել են։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ մայրուղու փլուզման պատճառը կարող էին լինել անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում տեղացած հորդառատ անձրևները: