Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում պատրաստվել պատերազմի

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում պատրաստվել պատերազմի

Եվրոպան ներկայում կանգնած է պատերազմի իրական վտանգի առաջ, սակայն պետք է պատրաստվել դրան: 
Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բրյուսելում պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված համաժողովում։

«Հիմա, հավանաբար, պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց չի կարելի ասել, որ դա անհնար է։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է նա։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, հնարավոր զինված հակամարտության նախապատրաստումը պահանջում է ԵՄ անդամ երկրների մարտական ​​ուժերի վերանայում և արդիականացում։

Նա նաև ընդգծել է նոր սերնդի զենքի մշակման և արտադրության անհրաժեշտությունը՝ ռազմական գործողություններին հաջող մասնակցության համար։

«Եվրոպան պետք է ավելի շատ ծախսի, ավելի լավ ծախսի, ծախսի Եվրոպայում»,- եզրափակեց Եվրահանձնաժողովի նախագահը։