«Հրապարակ». Ինչպես են նշելու Գորիսի տոնը

«Հրապարակ». Ինչպես են նշելու Գորիսի տոնը

Չնայած իր անձի շուրջ բարձրացած վերջին օրերի աղմուկին ու թիրախավորմանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 28-ին կամ 29-ին, պատրաստվում է նշել Գորիսի օրը՝ հետ չմնալով Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանից եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից։ Սակայն, ի տարբերություն մյուս երկու համայնքի, Գորիսի օրը, մեր տեղեկություններով, ավանդական տոնական համերգով ու խինդ-ուրախությամբ չի նշվելու։

Մեզ ասացին, որ կլինեն ժապավեն կտրելու միջոցառումներ: Կառավարության ֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացված փողոցների ու խաղահրապարակների, շինօբյեկտների բացում, որին կմասնակցեն մարզային իշխանությունները, գուցե՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կամ նրա տեղակալը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Առուշանյանը հայտնվեց քննադատության թիրախում՝ Գորիսում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պատճառով: