«Հրապարակ»․ 2 ամիս հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանալով գերծանրաբեռնված գրաֆիկին

«Հրապարակ»․ 2 ամիս հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանալով գերծանրաբեռնված գրաֆիկին

Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էին նշանակվել, սակայն նրանք հազիվ 2 ամիս աշխատելուց հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանալով գերծանրաբեռնված գրաֆիկին։ Դատական դեպարտամենտից խնդրել էինք մանրամասներ։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել են 2 իրավաբան գիտնականներ։



Տիգրան Սիմոնյանը ՀՀ նախագահի 17.05.2018 հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում, եւ 30.08.2018 թ․ նրա կողմից ներկայացվել է հրաժարական (այն պատճառաբանությամբ, որ իր ողջ գործունեությունը կապված է եղել գիտության հետ եւ միտված է եղել դրա զարգացմանը, իսկ դատավորի բարդ եւ գերծանրաբեռնված աշխատանքը, ըստ էության, անհամատեղելի է գիտական եւ մանկավարժական գործունեության հետ)»,- պատասխանել են մեզ։