Արաբ քրիստոնյա կադրային դիվանագետ Ջորջ Դիկը առաջին քրիստոնյա արաբն է, ով նշանակվել է Իսրայելի ԱԳ նախարարության կողմից արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում՝ համապատասխան դիվանագիտական աստիճանի շնորհումով։ Ինչպես գրում է Mignews-ը, դեսպան Ջորջը կպաշտոնավարի Ադրբեջանում։ Ջորջ Դիկը ծնվել է Յաֆոյում, աշխատում է ԱԳ նախարարություններում արդեն 10 տարի։ Միակ քրիստոնյան է իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Եղել է փոխդեսպան Նիգերիայում եւ Նորվեգիայում։ Մասնագիտությամբ իրավաբան է, երկրորդ մասնագիտությամբ՝ միջազգային իրավունքի մասնագետ։ Նա կփոխարինի 2014-ից Բաքվում Իսրայելի դեսպան հանդիսացավ Դան Սթավին։
Կարծիքներ