Ալեն Սիմոնյանի համարժեք պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին

Ալեն Սիմոնյանի համարժեք պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա. Գլազանի մեկնաբանությանը՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանից և Բելառուսից պարզաբանում պահանջելու հայտարարությանը։



ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:



Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա: Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է:



Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազան [մեկնաբանել էր](https://www.hraparak.am/posts/5bf00d33e785d006a262f4b0/բելառուսը-սաստել-է-փաշինյանին) ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսից եւ Ղազախստանից։