Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի վերաբերյալ նյութերը դատախազությունում են

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքի վերաբերյալ նյութերը դատախազությունում են

Երեկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավարներից Արթուր Դանիելյանի միջև «Մալիբու» այգում տեղի ուեցած ծեծկռտուքի վերաբեյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, ապա ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազութուն։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ ասաց, որ նյութերը ստացել են և առաջիկայում Գլխավոր դատախազությունում կլուծվի քննչական ենթակայության հարցը։

Աբրահամյանն ասաց, որ ըստ ամենայնի՝ կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ հետագա նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և ընթացքը որոշելու համար։

Հիշեցնենք, որ երեկ վիճաբանության ընթացքում Ալեն Սիմոնյանը Արթուր Դանիելյանի հայհոյանքին ի պատասխան գլխով հարվածել էր վերջինիս դեմքին ու կոտրել քիթը։