Պետդեպը՝ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

Պետդեպը՝ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցին։

«Մենք ոչինչ չենք տեսել, որ ցույց տա, որ ռուս զինվորականները ներդրումներ են կատարել հօգուտ ավելի խաղաղ և կայուն իրավիճակի՝ հարավկովկասյան տարածաշրջանում, և աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են դրա մասին: Սա ևս մեկ օրինակ է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տեւական և արժանապատիվ խաղաղության, և մենք պատրաստ ենք շարունակել նպաստել այս գործընթացին», - ասել է Վեդանտ Պատելը: