«Իմ քայլը» խմբակցության անդամները այսօր հանդիպելու են Գագիկ Ջհանգիրյանի հետ

«Իմ քայլը» խմբակցության անդամները այսօր հանդիպելու են Գագիկ Ջհանգիրյանի հետ

Ազգային ժողովում, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպելու են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որի ընթացքում կքննարկեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը:

Իշխանությունը ցանկանում է նրան նախ ԲԴԽ անդամ,ապա նախագահ դարձնել,նրա ձեռամբ իրականացնել դատական համակարգի վեթթինգ։

Նշենք, որ այսօր «ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր նաեւ տարիքային սահմանափականը, մասնավորապես գրելով, որ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է: Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։