Սթափ վիճակում չեմ եղել. Շուշանյանը ներողություն է խնդրում հայհոյելու համար

Սթափ վիճակում չեմ եղել. Շուշանյանը ներողություն է խնդրում հայհոյելու համար

«Էլեկտրիկ Երևանի» ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը

«Հարգելի Հայ ժողովուրդ՝

Չունենալով որևէ կուսակցական պատկանելիություն,լինելով ուղղակի սովորական հայ քաղաքացի,ով ծառայած չլինելով հայոց բանակում՝ անցած տարի մասնակցել է 44 օրյա պատերազմին ու տպավորություններն ու զգացողությունները իրոք որ սարսափեցնող են եղել: Պատերազմում կորցրած ընկերների կորստի ցավն ինչ խոսք անասելի է: Ու հենց դա էր պատճառը, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ երեկ տպավորությունների ու ցավի մեջ ոչ պարկեշտ՝ հայհոյախառը գրառում եմ կատարել իմ էջում ու ոչ գիտակցաբար վիրավորել եմ իմ ժողովրդին,իմ Հայ ժողովրդին ու կապ չունի թե նրանք ինչ կուսակցական պատկանելիություն ունեն: Նրանք իմ մի մասնիկն են և ես գիտակցում ու զղջում եմ իմ կատարած սխալ քայլի համար:

Գիտակցելով,որ ոչ բոլորը ըմբռնումով կարող են մոտենալ, այնուամենայնիվ հարկ եմ համարում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել այնպես,ինչպես վիրավորել եմ:

Սա սպառնալիքների ազդեցության տակ գրված գրառում չէ, չնայած սպառնալիքներ եղել են ու կան: Սա սխալը գիտակցած մարդու գրառում է և սեփական ժողովրդից ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել ես ՊԱՐՏԱՎՈՐ եմ: Ցավում եմ,որ այս կերպ ստացվեց, զղջում եմ ու լինելով իմ ժողովրդի մի մասնիկը հայցում եմ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ:

Եվ որպես վերջաբան՝ Շնորհավորում եմ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին և ցանկանում եմ, որ միասնաբար կարողանան մեր երկիրը զարգացնել,հզորացնել և միասնականության հասցնել ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ, որպեսզի մեր միասնականությունից դողա թշնամին»:

Հիշեցնենք, որ երեկ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ սեռական հայհոյանք է ուղղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ընտրողներին։