ՔՈ համակիրը հայհոյել է ընդդիմությանն ընտրողներին

ՔՈ համակիրը հայհոյել է ընդդիմությանն ընտրողներին

«Էլեկտրիկ Երևանի» ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը, որը շարժման ավարտին ճամբար փոխեց, ապա լքեց Հայաստանը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցության համակիր է, ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ սեռական հայհոյանք է ուղղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ընտրողներին։

Այնուհետև ևս մեկ գրառմամբ էլ հայտարարել է, որ եթե իրեն մի բան պատահի, ապա Քոչարյանն ու Սարգսյանն են մեղավոր։ Բայց իրավապահները սրա մեջ ոչ մի ապօրինություն չեն տեսնում եւ որեւէ գործողություն չեն իրականացնում՝ նա ընդդիմության դեմ է պայքարում։

Հիշեցնենք, որ Շուշանյանը ժամանակին մի սրճարանում մատուցող էր աշխատում, հետո առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։

Հավելենք, որ հավանաբար ընկերները նրան սաստել են եւ նա հետագայում հեռացրել է գրառումը։