Ադրբեջանը Հայաստանից ականադաշտերի քարտեզ է ուզել ու խոսել ներքին տեղահանվածների վերադարձի մասին

Ադրբեջանը Հայաստանից ականադաշտերի քարտեզ է ուզել ու խոսել ներքին տեղահանվածների վերադարձի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին Հայաստանին մեղադրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ։ 

Բաքվում Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Բայրամովն ասել է, որ ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելն «ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում»։

Չնայած նրան, որ հենց Ադրբեջանն ամբողջովին չի վերադարձրել մեծ թվով հայ գերիներին, Ջեյհուն Բայրամովն է ասել, որ 2020 թվականի նոյմեբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մի շարք կետեր չեն իրականացվում։

«Հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների վերադարձն իրենց բնիկ հողեր հատուկ կարևորություն ունի: Սակայն փաստն այն է, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականների վրա պայթել ու զոհվել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը վիրավորվել է», - ասել է Բայրամովը:

Ադրբեջանի արտգործնախարարը կոչ է արել «Հայաստանին ճիշտ եզրակացություններ անել երկրում ստեղծված ճգնաժամից»:

2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը խախտել է Մադրիդյան սկզբունքներից ուժի չկիրառման սկզբունքն ու 44-օրյա պատերազմի արդյունքներով վերահսկողություն սահմանել Ացախի Հանրապետության զգալի մասի վրա։

2020 թվականի մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ներխուժել են Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ու ամրացել այնտեղ։