Պետդեպը՝ Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին

Պետդեպը՝ Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում Վրաստանին ուշադրություն դարձնել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի՝ ԵՄ արժեքներին չհամապատասխանելու մասին նախազգուշացումներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է, որ եթե այս օրինագիծն ընդունվի, կարող է խարանել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են հասարակ վրացիների կյանքը բարելավելու ուղղությամբ»:

«Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունը, լրագրությունը, մեդիա կազմակերպությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են, մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ականջալուր լինել նախազգուշացումներին, որ այս օրինագիծը չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին, և, իհարկե, բացասաբար կանդրադառնա դեպի ԵՄ Վրաստանի  առաջընթացի վրա»,- եզրափակել է Պատելը: