Տնտեսագիտականի հավաքարարը խրատներ էր տալիս ցուցարարներին. տեսանյութ

Տնտեսագիտականի հավաքարարը խրատներ էր տալիս ցուցարարներին. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին կրկին նույն պաշտոնին վերականգնելու պահանջով: 

Բուհի մուտքը փակած ուսանողներին քիչ առաջ մոտեցավ մի կին, խորհուրդ տվեց, որ նախարարության դիմաց ակցիան շարունակեն:

Ուսանողների հակադարձմանը, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ եւս արտատպումներ կան, կինը հակադարձեց՝ դու՞ք եք որոշում: Որոշակի խոսակցությունից հետո կինը հեռացավ՝ պատասխանելով հարցին, թե ինքը բուհի հավաքարարն է: 

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տվել, քանի որ նրա դոկտորական ատենախոսության մեջ առանց հղման արտատպումներ են հայտնաբերվել: