Տնտեսագիտականի ուսանողները փակել են բուհի մուտքը. տեսանյութ

Տնտեսագիտականի ուսանողները փակել են բուհի մուտքը. տեսանյութ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց՝ պահանջելով, որ հրաժարական տված ռեկտորը ետ վերադառնա:

Նրանք բազմաթիվ պաստառներով փակել են համալսարանի մուտքը՝ չխոչընդոտելով ուսանողների եւ դասախոսների մուտքը: 

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարական տվեց այն աղմուկից հետո, երբ պարզվեց նրա դոկտորական ատենախոսության որոշ հատվածներ արտատպվել են՝ առանց հղման: