Ի՞նչ է փոխանցել գեներալ Խաչատուրովը կալանավայրից

Ի՞նչ է փոխանցել գեներալ Խաչատուրովը կալանավայրից

Այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել էր  3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով հերթական  դատական նիստը։ Դատարանի բակում էին հավաքվել նրա աջակիցները, ընկերները։ Ներկա էին  նաև մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ։

«Խաչատուրովն ինձ տեղեկացրել է, որ այս կալանքը և այլն իր համար երեխայական անօրինականություններ և չարաճճիություններ են, դրանով չեն կարող իրեն ընկճել։ Իրականում մեր նպատակն է, որ այս գործընթացում անօրինականություններ թույլ տված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն` հետաքննիչից մինչև գլխավոր դատախազ։ Միանշանակ քրեադատավարական առումով այստեղ որևէ գործընթաց չկա, սա այլ պատմություն է, Խաչատուրովի նկատմամբ անձնական հետապնդում կա։ Նիստերի դահլիճում դատավորը որևէ մեկի առարկությանն ուշադրություն չի դարձնում։ Հստակ հնչեց, որ դատավորին կարգադրել են Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշումը կայացնել, դրան որևէ պատասխան չկա։ Ես իմ ելույթում էլ ասացի` իրական է այս հանգամանքը, եթե իրական չլիներ, նա գոնե ինչ–որ կերպ կարձագանքեր»,- լրագրողների հետ զրույցում դատարանի բակում ասաց Խաչատուրով պաշտպաններից Միհրան Պողոսյանը։