Ոսկեպարի բնակիչները գուցե լավ չեն ճանաչում Փաշինյանին, բայց մենք հո լավ ենք ճանաչում

Ոսկեպարի բնակիչները գուցե լավ չեն ճանաչում Փաշինյանին, բայց մենք հո լավ ենք ճանաչում

Կարելի է ասել, որ ազատագրական պայքար է սկսում հանուն հայրենիքի։ Ոսկեպարի բնակիչները բավարարված են հանդիպումի՞ց։ Ոսկեպարի բնակիչները գուցե լավ չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, բայց մենք հո լավ ենք ճանաչում նրան։ Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը պաուզա է։ Ցանկացած պահի, երբ որ դիմադրության է հանդիպում, ինքը գիտի՝ ինչպես շրջանցի։ Այս մասին քիչ առաջ կառավարության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Արման Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ «Ստոպ Նիկոլ» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում։

«Սա պարզապես խաբեություն է, իսկ ինքը վաստակավոր մասնագետ է դրա հետ կապված։ Մենք հավատալու բան չունենք ու կարծում եմ, որ բոլոր հասուն քաղաքացիներն էլ պարզապես չեն հավատում նման խոստումներին։ Երկրի ղեկավար է, լուրջ մարդ պետք է լինի, ի՞նչ է նշանակում՝ այսօր հանձնում եմ, բայց վաղը որոշեցի չհանձնել, սա ի՞նչ է։ Դու ո՞վ ես, որ հանձես։ Որևէ պաշտոնյա, անգամ երկրի ղեկավար, իրավունք չունի երկրից տարածք հանձնել»,- պնդեց նա։