Շուշին ինձ համար սուրբ քաղաք է. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Շուշին ինձ համար սուրբ քաղաք է. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողով էր եկել պատերազմում «Հաղթելու ենք» քարոզչության պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: 44 օր անց պարզվեց, որ Արծրուն Հովհաննիսյանը մեզ սուտ կամ կեղծ քարոզչությամբ է կերակրել` ասելով, թե հաղթելու ենք, քանզի պարզվեց` պարտվել ենք:

Hraparak.am-ն այսօր նրան հարցրեց` ե՞րբ ենք հաղթելու և ինչո՞ւ էր նա ապատեղեկատվություն տարածում: Այս բոլոր հարցերի վերջում նրանից հետաքրքրվեցինք նաև` Շուշին իր համար հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է: Ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանն ասաց միայն, որ Շուշին իր համար սուրբ քաղաք է, բայց որևէ կերպ չհստակեցրեց` հայկակա՞ն սուրբ քաղաք է, թե՞ ադրբեջանական:

Մանրամասն` տեսանյութում: