Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում ԿԲ-ում. Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է պաշտոնից

Այսօրվանից ես այլևս չեմ աշխատում ԿԲ-ում. Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է պաշտոնից

Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը․«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»: