Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել․ ի՞նչ է հայտնի

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել․ ի՞նչ է հայտնի

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։

Ըստ այդմ՝ 4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում:

Այնուհետև գրանցվել է 2-րդը՝ կրկին նույն շրջանում, սակայն այս պարագայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Տեղի ունեցածի պատճառով Սուլուսարայում և ևս երկու շրջանում 1 օրով դադարեցվել են դպրոցների աշխատանքները։

Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: