Գեյ խնջուքի մասնակցած դասախոսը 10 տարի բուհում է

Գեյ խնջուքի մասնակցած դասախոսը 10 տարի բուհում է

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս գիտությունների դոցենտ Սարգիս Ասատրյանցն իր ընկերոջ՝ ադրբեջանցի գեյ դիջեյ Սայիդ Ալիմիրզոևի հետ մասնակցում է աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող գեյ-շքերթների:

Լուսանկարները տեղադրվել են Սայիդ Ալիմիրզոևի ֆեյսբուքյան էջում։ ՀՊՏՀ-ից չեն մեկնաբանել իրենց դասախոսի հետ կապված այդ միջադեպը՝ ասելով, որ դա իր անձնական կյանքն է։ Մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ իմանալ Ասատրյանցի մասին, նա ՀՊՏՀ-ում դասավանդում է մոտ 10 տարի, կառավարման ամբիոնի դասախոս է, դասավանդում է մենեջմենթ և այլ առարկաներ։

ՀՊՏՀ մեր աղբյորը նշեց, որ նախկինում Ասատրյանի նման պահվածքը բազմիցս քննարկվել է համալսարանում, նույնիսկ ուսանողներն են հարցեր ուղղել ղեկավար կազմին, սակայն մշտապես այդ խոսակցությունները ավարտվել են նույն եզրահանգմամբ՝ «Այդ մարդու անձնական կյանքն է»։ Մի զարմանալի հանգամանք ևս կա, ՀՊՏՀ կայքում Ասատրյանցի կենսագրական որևէ տվյալ չկա, մինչդեռ մյուս դասախոսներինը առկա է։