Բարսելոնան մեծ գումարներ է ծախսում, սակայն չի հաղթում ՉԼ-ում

Բարսելոնան մեծ գումարներ է ծախսում, սակայն չի հաղթում ՉԼ-ում

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ կատալոնական «Բարսելոնան» մեծ գումարներ է ծախսում ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա, սակայն վերջին տարիներին այդպես էլ չի կարողանում հաղել ՉԼ-ն։

« «Յուվենտուսը, «Ռեալը, «Բարսելոնան» այն թիմերն են, որոնք միշտ ձգտում են տիտղոսներ նվաճել, սակայն, ինչպես երևում է, միայն մեկին է հաջողվում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Կբերեմ «Բարսելոնայի» օրինակը։ Վերջին 5 տարում թիմը մեծ գումարներ է ծախսում, սակայն հաջողության չի հասնում։ Ինչ վերաբերվում  է «Յուվենտուսին», նշեմ, որ եթե այս մրցաշրջանում հաջողության չհասնենք, ապա մենք դա կանենք արդեն 2 տարուց։ Կարծում եմ՝ ակումբը ամեն ինչ ունի հաղթանակների համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն։