Գործադուլ եմ հայտարարել․ ժողովուրդ, ոտքի

Գործադուլ եմ հայտարարել․ ժողովուրդ, ոտքի

Ամեն ինչ շատ պարզ է։ Մենք գիտենք՝ ով է Նիկոլը՝ հողատու, դավաճան, թուրք։ Ես այս պահին նրան ասելու բան էլ չունեմ։ Ես ՝ որպես շարքային քաղաքացի, դիմում եմ մեր ժողովրդին։ Ժողովուրդ ջան, մեզնից է կախված ամեն ինչ։ Ամեն ինչ կածված է ինձնից ու ձեզնից։ Իմ սիրելի հայ ժողովուրդ, խնդրում եմ ձեզ պարզապես, մեկ մարդու նման ոտքի կանգնեք։ Այս մասին քիչ առաջ կառավարության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մի կին։ Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ «Ստոպ Նիկոլ» խորագրով բողոքի ակցիա են իրականացնում։

«Ես այսօր գործագուլ եմ հայտարարել։ Այո, ես աշխատանքս թողել եմ ու եկել այստեղ։ Ինձ թվում է՝ բոլորն էլ կարող են այդ քայլը կատարել։ Թե հիմա վաղը ինձ աշխատանքից կհանեն, կամ էլ կասեն՝ չէ, լավ ես արել, դա ինձ համար արդեն մեկ է։ Եթե մտածում եք, որ կարող է աշխատանք կորցնենք, գումար կորցնեք, ամեն դեպքում հայրենիքի համար պայքարն առաջնային է։ Եթե մտածում եք ու արգումենտներ եք բերում, թե բան էլ չի փոխվելու, մեկ է արդեն հողերը տվել է, սա է արել, նա է արել, մի հատ եկեք կանգնեք ստեղ, եկեք մի 100 հազարով հավաքվենք, տեսնենք՝ կա արդյունք, թե չկա»,- ասաց նա։