Կիրա Նայթլին երկրորդ անգամ է մայրացել

Կիրա Նայթլին երկրորդ անգամ է մայրացել

Կիրա Նայթլին երկրորդ անգամ է մայրացել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պաշտոնապես աստղային զույգը՝ Կիրա Նայթլին եւ նրա ամուսինը՝ Ջեյսոն Ռայթոնը, պաշտոնական որեւէ հայտարարություն չեն արել իրենց ընտանիքի համալրման մասին։ Հայտնի չէ նաեւ, թե ինչ սեռի է երեխան եւ ինչ անունով են նրան կոչել։ Սակայն պապարացիները կարողացել են ամուսիններին ֆիքսել՝ նորածին երեխայի հետ։ Նշենք, որ նրանք ունեն մեկ դուստր՝ Իդի անունով։