Սնոուդենը ցանկանում է ապաստան ստանալ Ֆրանսիայում

Սնոուդենը ցանկանում է ապաստան ստանալ Ֆրանսիայում

Ամերիկացի նախկին հատուկ գործակալ Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ցանկանում է ապաստան ստանալ Ֆրանսիայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, նա դեռեւս 2013-ին է այդ մասին հայտ ներկայացրել Ֆրանսիային, եւ այժմ էլ ցանկանում է, որ նախագահ Մակրոնը բավարարի իր հայտը։ Նա նաեւ նկատել է, որ ցավոք խոսելու իրավունք ունի միայն Ռուսաստանում եւ ոչ թե Եվրոպայում։ Սնոուդենը նաեւ հավելել է, որ իրեն ապաստան տալը չի նշանակում հարձակում ԱՄՆ վրա։