Աֆրիկայում 1 միլիարդ դոլար կծախսեն՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար

Աֆրիկայում 1 միլիարդ դոլար կծախսեն՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար

Արեւմտյան Աֆրիկայի երկրները հաստատել են 1 միլիարդ դոլարանոց մի ծրագիր, որը ուղղված է լինելու ռեգիոնում ահաբեկչության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է Magrib Arab Press-ը, վկայակոչելով Ուագադուգուում կայացած Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության գագաթնաժողովի տարածած ամփոփիչ հայտարարությունը։ Ենթադրվում է, որ ծրագրի իրականացման համար գումարները կհատկացնեն ընկերակցության անդամ երկրները։ Հատկացված գումարները կուղղվեն անդամ երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացման, համատեղ զորախմբերի ստեղծմանը։