Կարտադրվի գետնանուշի ալերգիայի դեմ առաջին դեղամիջոցը

Կարտադրվի գետնանուշի ալերգիայի դեմ առաջին դեղամիջոցը

ԱՄՆ Սննդի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) դրական եզրակացություն է տվել գետնանուշի ալերգիայի դեմ առաջին դեղամիջոցի արտադրմանը, որով այն արդեն մոտ ապագայում մուտք կգործի շուկա։ Այս մասին հայտնում է Science պարբերականը։ Պրեպարատը հայտնի է AR101 անվանումով։

Այն կարող է նվազեցնել գետնանուշից ալերգիայի ազդեցությունը այն մարդկանց մոտ, ովքեր ունենալով այդ հիվանդությունը, պատահաբար օգտագործել են գետնանուշ։ Պացիենտներին կառաջարկվի ընդունել գետնանուշի սպիտակուցի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցի հաբերը՝ դոզան ավելացնելով, մինչեւ վերջինս կսովորի դրանց։ Դեղամիջոցը հնարավոր կլինի ընդունել նաեւ տանը, ինքնուրույն կերպով։ Նոր դեղամիջոցով թերապիան կկրի էքսպերիմենտալ բնույթ եւ ամեն դեպքում ալերգիա ունեցողները ստիպված են լինելու ունենալ նաեւ ադրենալին իրենց հետ այն դեպքում, երբ դեղամիջոցի ազդեցությունը բավարար չլինի եւ առաջանան ալերգիայի ախտանիշներ։ Դեղամիջոցը մշակվում է արդեն ութ տարի՝ Aimmune Therapeutics ընկերության կողմից։ Պետությունը հատկացրել է 3,5 միլիոն դոլար օգնություն ընկերությանը՝ դեղամիջոցի մշակման ընթացքում սննդային ալերգիաների հետազոտություններ անցկացնելու համար։