Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը․ լուսանկար

Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը․ լուսանկար

Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, իր 5-ամյակի առթիվ շատ առատաձեռն նվեր է ստացել տատիկից՝ Քրիս Ջեններից։

Նա իր թոռնիկին նվիրել է Tesla Cybertruck-ի մինի տարբերակը: Քիմն ունի այս ավտոմեքենայից, որի արժեքը մոտ 100.000 դոլար է։ Վերջին ամիսներին նրան տեսել են Մալիբուում շրջելիս:

«Այժմ դու նման ես մայրիկին»,-տեսանյութում ասում է Քիմը ՝ ցուցադրելով շքեղ մինի մեքենան: Լսվում է նաեւ Փսալմի ոգեւորությունը,-«Ես դրանով կգնամ դպրոց»,-ասում է երեխան: Սակայն Քիմը ծիծաղելով հասկացնում է նրան, որ դա հնարավոր չէ»։ «Դու չես կարող դրանով դպրոց գնալ»:

Այնուհետեւ Փսալմը վազել է դեպի տեսախցիկը եւ բարձրացել խաղալիք մեքենայի տանիքը՝ ժպտալով եւ շրջելով ղեկը: Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել մորը նվերի համար՝ տեսանյութի վրա գրելով. «Շնորհակալ եմ մայրիկ՝ Փսալմի ծննդյան ամենաթեժ նվերի համար: Մանկական կիբեր-բեռնատար»: