Արմեն Գեւորգյանի իրավունքները խախտվե՞լ են․ դատարանը գնաց որոշում կայացնելու

Արմեն Գեւորգյանի իրավունքները խախտվե՞լ են․ դատարանը գնաց որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այժմ ընթանում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է քննիչի որոշումը, ըստ որի՝ Արմեն Գևորգյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ 

Դատախազությունն այս որոշումն անփոփոխ է թողել։ Դատական նիստին չէին ներկայացել դատախազը եւ քննիչը: 

Գեւորգյանի պաշտպաններից մեկը քննիչի չներկայանալու մասին ասաց նշեց․ «Դատարանին կներկայացնենք, որ քննիչը պատշաճ ծանուցվել է, եւ երեք անգամվա համար էլ գրություններ կան, նա տեղյալ է պահվել դատական նիստի եւ ժամի մասին: Սա վկայում է, որ տեղյակ եղել է նիստի մասին»:
Ելնելով նրանից, որ Գեւորգյանի վերաբերյալ գործն արդեն դատարանում է, նախկին փոխվարչապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատարանը պետք է բողոքը բավարարի մասնակի՝ արձանագրելով իրավունքի խախտում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):