Իրանը մասնակի կերպով հրաժարվեց Միջուկային գործարքից

Իրանը մասնակի կերպով հրաժարվեց Միջուկային գործարքից

Իրանը տեղեկացրել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Չինաստանի դեսպաններին, որ պաշտոնապես դադարեցնում է Միջուկային գործարքի համաձայնագրի մի շարք դրույթների կատարումն ու պահպանումը։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Խոսքը ծանր ջրի ու ուրանի հարստացման հետ կապված դրույթների մասին է։ Ըստ հաղորդման, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի համապատասխան նամակը փոխանցվել է նշված երկրների դեսպաններին, որոնք նախկինի նման հավատարիմ են Միջուկային գործարքի համաձայնագրի պահպանմանը։ Նշենք, որ ԱՄՆ բացակայությունը, պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ այդ երկիրը միակողմանի կերպով դուրս է եկել համաձայնագրից։