Բուֆոնը հեռանում է «ՊՍԺ»-ից

Բուֆոնը հեռանում է «ՊՍԺ»-ից

Իտալացի ֆուտբոլային դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է «Պարի Սեն Ժերմենից»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Բուֆոնի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին եւ ակումբը մտադրություն չունի նրա հետ ունեցած պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու։ «ՊՍԺ»-ից իր հեռանալու մասին հայտարարություն է տարածել նաեւ Բուֆոնը։ «Շնորհակալություն բոլորին այն բանի համար, որ ունեցա հնարավորություն ապրել Փարիզում։ Շնորհակալ եմ ապրածս էմոցիաների համար, որոնք մենք ապրել ենք միասին»,- ասված է դարպասապահի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Բուֆոնը «ՊՍԺ» տեղափոխվել էր անցյալ տարի։ Նա ակումբի հետ հաղթել էր Ֆրանսիայի սուպերգավաթն ու Ֆրանսիայի առաջնությունը։