Որքան պետք է քայլել օրական՝ կյանքը երկարացնելու համար

Որքան պետք է քայլել օրական՝ կյանքը երկարացնելու համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որքան պետք է մարդն օրական քայլի, որպեսզի երկարացնի իր կյանքի տեւողությունը։ Հայտնի մոտեցում կա, թե կյանքը երկարացնելու համար մարդը պետք է քայլի 10 հազար քայլ։ Սակայն, Journal of the American Medical Association պարբերականը գրում է, որ օպտիմալ տարբերակը օրական 4400 քայլն է, իսկ 7,500 քայլը համարվում է արդեն առողջ ապրելակերպով ապրելու նշան։ Նման եզրակացության գիտնականները եկել են ուսումնասիրելով հատկապես տարեց ամերիկացիների կենսակերպը, տարիքային շեմ վերցնելով 62-ը իսկ առավելագույն շեմը՝ 101-ը։ Չորս տարի տեւած ուսումնասիրությունները պարզել են, որ մահացության հավանականությունը նվազում է կրկնակի անգամ, եթե կինն օրինակ օրական 4,4 հազար քայլ է անում, իսկ ահա 7,5 հազար քայլ է անում, ապա առողջության վրա արդյունքը միանշանակ զգացվում է։