Ուխտավորները վթարի են ենթարկվել

Ուխտավորները վթարի են ենթարկվել

Սաուդյան Արաբիայում ավտովթարի են ենթարկվել դեպի Մեքքա գնացող ուխատվորները։ Վթարը տեղի է ունեցել Աֆիֆ-Դալմ մայրուղում։ Տուժել է 20 ուխտավոր։ Այս մասին հաղորդում է Sabq պարբերականը։ Ըստ նախնական վարկածի, ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վարորդը քնել էր մեքենայի ղեկին, ինչի հետեւանքով մեքենան դուրս էր եկել ճանապարհից ու շրջվել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Տուժածներից մի քանի այլ երկրների քաղաքացիներ են։